Ոստիկանների հետ բախումից հետո բերման են ենթակվել տասնյակ քաղաքացիներ
«Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով Ազատության հրապարակում արդեն մի քանի օր նստացույց սկսած Շանթ Հարությունյանը և տասնյակ այլ քաղաքացիներ այսօր բերման են ենթարկվել ոստիկանություն՝ Մաշտոցի պողոտայում ոստիկանության և մի քանի այլ քաղաքացիների հետ բախումից հետո։ Մաշտոցի պողոտայում անակնկալ բախում սկսվեց Հարությունյանի և մի քանի այլ քաղաքացիների միջև, որոնց Հարությունյանը անվանում էր «սադրիչներ»։ Այնուհետև ինչ-որ պայթուցիկներ պայթեցվեցին, որոնք շատ ուժգին ձայն և լույս էին արձակում, բախումը շարունակվեց ոստիկանների և քաղաքացիների միջև։
Արխիվ
-
Օգոստոս 11, 2025
Աշխարհն այսօր 11.08.2025
-
Օգոստոս 11, 2025
Թրամփը խնդրե՞լ է Ալիևին ազատ արձակել 23 հայ գերիներին
-
Օգոստոս 11, 2025
Նուբարաշենի աղբավայրը դեռ ծխում է, Երևանը՝ թունավոր օդ շնչում